13 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն հայոց կաթողիկոսն ու «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամները  քննարկել են եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող արշավը

Ամենայն հայոց կաթողիկոսն ու «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամները քննարկել են եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող արշավը

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին։ Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենքի շրջանակում եկեղեցու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ի պաշտպանություն Եկեղեցու և եկեղեցականաց ներդրած ջանքերի համար։

Ռազմագերիներ