13 Հոկ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար. Լիլիթ Գալստյան

Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար. Լիլիթ Գալստյան

Հուլիսի 25-ին, 10 օր առաջ, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու ուղղությամբ. գրում է ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Միջնորդագիրս պայմանավորված է Աղվան Արշակյանի առողջական վիճակով, ինչպես նաև բխում է ՀՀ սահմնադրությունից և ՀՀ ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններից։

Ա․ Արշակյանը ենթարկվել է գլխուղեղի վիրահատության, անցել քիմիաիմունաթերապիայի և ճառագայթային թերապիայի երկարատև կուրսեր։ Ըստ էության, նա պիտի գտնվի բժիշկների խիստ հսկողության ներքո։

Նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանից ստացված տեղեկությունների համաձայն՝ անազատության մեջ գտնվելու ժամանակ Աղվան Արշակյանի առողջությունը վատթարացել է՝ խաթարվել է ձախ ձեռքի շարժունակությանը։

հ․գ․ Հուսանք պատասխանը հուսադրող կլինի․․․․», – գրել է Գալստյանը։

Ռազմագերիներ