26 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը. այսօրվա նիստին մի շարք որոշումներ են կայացվել

Կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը. այսօրվա նիստին մի շարք որոշումներ են կայացվել

ՀՀ կառավարությունը վաճառում է «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը. համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է այսօրվա նիստի ընթացքում:

Կառավարությունը հավանություն է տվել «Վիվա Արմենիա» ընկերությունում իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառելու գործարքի ստորագրմանը՝ ակնկալելով բաժնետոմսերի դիմաց ստանալ 50 միլիոն դոլար:

Բաժնետոմսերի մնացած 80%-ի սեփականատերը մնում է Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ընկերությունը։

Կառավարությունը նաև հավանություն է տվել «Մարսի» ու «Մերգելյանի» տարածքում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտու լուծարմանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ կլուծարվեն Կոտայքի ու Կապանի մշակույթի կենտրոնները:

Որոշման հիմնավորման համաձայն՝ կենտրոնների լուծարման պատճառն այն է, որ  ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թ. բյուջեում չեն նախատեսվել համապատասխան միջոցները, ուստի կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորելու հնարավորության բացակայության հիմնավորմամբ գործադիրը նպատակահարմար է գտել լուծարել կազմակերպությունները:

Ռազմագերիներ