01 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը պատրաստ չէ ստորագրել ուժի չկիրառման մասին պայմանագիր Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ չէ ստորագրել ուժի չկիրառման մասին պայմանագիր Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունը պատրաստ չէ ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն վերահաստատել է, որ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում Թբիլիսին ընդունում է միայն խաղաղ ճանապարհը.

«Իհարկե, մենք պատրաստ չենք դրան. սա մեզ համար լուրջ չէ, ինչ վերաբերում է չհարձակմանը։ Մենք հայտարարում ենք պարզ բան. տարածքային ամբողջականությունը վերականգնելու միակ ճանապարհը խաղաղ ճանապարհն է։ Մենք հայտարարում ենք սա, և որևէ փաստաթղթի կամ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող», – ասել է նա։

Անդրադառնալով 2008 թվականի օգոստոսյան պատերազմին՝ Վրաստանի վարչապետը կրկին մեղադրել է նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին պատերազմը սանձազերծելու համար.

«Դա արկածախնդրություն էր. երկիրը պետք է կառավարվի սուվերեն իշխանության կողմից։ Մենք մինչև վերջ կպաշտպանենք մեր երկրի անկախությունը, որպեսզի նման հանցագործությունները չկրկնվեն։ Սաակաշվիլիի ռեժիմը սկսեց պատերազմը, որը ծանր հարված հասցրեց մեր ազգային շահերին։ Այո, այդ ժամանակ տեղի ունեցավ սրացում, որը վերաճեց լիարժեք ռազմական գործողությունների, այն բանից հետո, երբ նախորդ ռեժիմը սկսեց հարձակումը Ցխինվալի վրա», – հայտարարել է Կոբախիձեն։

Ռազմագերիներ