13 Օգս
2025
32.3° c ԵՐԵՎԱՆ
22.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է զարգացնել Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցությունը, որտեղ դա շահավետ է երկու կողմերի համար․ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Մենք մնում ենք Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցության զարգացման դիրքում այնտեղ, որտեղ դա շահավետ է երկու կողմի համար, և պատրաստ ենք ընթանալու Թբիլիսիի հետ երկկողմ կարգավորման ուղով: Այնպես որ, ընդհանուր առմամբ, խնդիրն այն է, որ Թբիլիսին կողմնորոշվի իր հետագա գործողությունների հարցում», – ասել է նա:

2025 թ. ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական համաժողովում հայտարարել է, որ հանրապետությունը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած գոյություն ունեցող տարածքային հարցերին:

 

Ռազմագերիներ