
Զելենսկին հրաժարվել է քննարկել տարածքների փոխանակման հարցը
Տարածքների փոխանակման գաղափարը հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը. հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ չի պատրաստվում քննարկել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման հարցը:
«Ուկրաինայի տարածքների հարցի պատասխանն արդեն իսկ ամրագրված է սահմանադրության մեջ. ոչ ոք չի նահանջելու դրանից», – ասել է Զելենսկին տեսաուղերձի ընթացքում:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի դեմ ուղղված ցանկացած որոշում դեմ է խաղաղությանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համաձայնագիրը կարող է ենթադրել տարածքների փոխանակում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև: