
Ալիևը և Էրդողանը հեռախոսով քննարկել են Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը
Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը:
Կողմերը քննարկել են Վաշինգտոնում Թրամփի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթերը.
«Կողմերը անդրադարձել են Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի կարևորությանը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առումով, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հռչակագրին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին համաձայնագրի նախաստորագրմանը և միջպետական հարաբերությունների հաստատմանը, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ կոչին», – ասվում է հայտարարության մեջ:
Ալիևն ընդգծել է գնահատել Էրդողանի և Թուրքիայի դերը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։