
Խաղաղության ճանապարհը՝ հակասությունների միջով
Զանգեզուրի միջանցքի համար՝ աշխարհի պայքարն ավարտվեց ԱՄՆ-ի հաղթանակով։ Մինչև 99 տարով ԱՄՆ-ն կվերահսկի Սյունիքի ճանապարհը, որն անվանվեց Թրամփի ուղի։
Օգոստոսի 9-ին Փաշինյանը ստորագրեց ևս մեկ եռակողմ համաձայնագիր։ Ինչպես նախորդ համաձայնագրի ժամանակ, այս անգամ էլ իշխող քաղաքական ուժը վստահեցնում է՝ այն բխում է Հայաստանի շահերից։ ԱՄՆ, Հայաստան, Ադրբեջան․ երեք երկրի ղեկավարներն էլ վստահեցնում են՝ Հարավային Կովկասում այլևս խաղաղությունն է տիրելու։