04 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը հետապնդում է սեփական և Թուրքիայի ազգային շահերը, Փաշինյանը պարզապես դավաճանում է հայրենակիցներին. Զատուլին

Ալիևը հետապնդում է սեփական և Թուրքիայի ազգային շահերը, Փաշինյանը պարզապես դավաճանում է հայրենակիցներին. Զատուլին

Թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ամեն մեկն իր ձևով, հետաքրքրված չեն ռուսական միջնորդությամբ և առհասարակ Անդրկովկասում ՌԴ-ի ազդեցության պահպանմամբ և բնականաբար, երջանկություն են փնտրում դրսում. այս մասին RTVI-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Ակնհայտ է, որ այս բոլոր գործողությունները որպես անուղղակի նպատակ են հետապնդում ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումների բավարարումը, այլև Միացյալ Նահանգներին տարածաշրջանային խնդիրների մեջ ներքաշելու փորձը՝ մերժելով Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում և պայքարելով այդ ազդեցության դեմ։ Բայց եթե Ալիևը հետապնդում է իր և Թուրքիայի ազգային շահերը, ապա Փաշինյանը պարզապես դավաճանում է իր հայրենակիցներին, ինչը, ընդհանուր առմամբ, նրա համար առաջին դեպքը չէ՝ հաշվի առնելով նրա փորձը Լեռնային Ղարաբաղում», – նշել է պատգամավորը:

Ռազմագերիներ