
Հռոմի պապը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը
Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության հռչակագրի ստորագրումը. փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։
Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է պապը։
Նա հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն ժողովուրդների շահերը։