
Ավստրալիան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը
Ավստրալիան պատրաստվում է սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, ճանաչել Պաղեստինի պետությունը. հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
«Ավստրալիան ճանաչում է սեփական պետություն ունենալու Պաղեստինի ժողովրդի իրավունքը», – հայտարարել է նա:
Ալբանեզեն հավելել է, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը այն պայմանով, որ երկիրը կատարի Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ ՀԱՄԱՍ խմբավորման բաաառումը երկրի կառավարման մեջ:
Ավստրալիայի վարչապետը նաև հայտնել է, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և ասել նրան, որ Գազայի հատվածում անհրաժեշտ է քաղաքական, ոչ թե ռազմական լուծում։