
Գազայի հատվածում Al Jazeera-ի հինգ աշխատակից է զոհվել
Իսրայելական բանակի հարվածի հետևանքով Գազայի հատվածում զոհվել է Al Jazeera հեռուստաալիքի հինգ աշխատակից. ասվում է լրատվամիջոցի հաղորդագրության մեջ:
Հարվածի թիրախը լրագրողների վրանն էր, որը գտնվում էր Գազայի հիվանդանոցներից մեկի մոտ։
Մահացածների թվում է լրագրող Անաս Ալ-Շարիֆը, որին իսրայելական հատուկ ծառայությունները մեղադրում էին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ համագործակցության համար։
«Լրագրող Անաս Ալ-Շարիֆը սպանվել է չորս գործընկերների հետ Գազա քաղաքում լրագրողների համար նախատեսված վրանի վրա Իսրայելի կողմից թիրախավորված հարձակման հետևանքով», – նշված հեռուստաալիքի հայտարարության մեջ։