12 Օգս
2025
26.1° c ԵՐԵՎԱՆ
13.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է շնորհակալություն հայտնենք նախագահ Թրամփին. Վրաստանի վարչապետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության մասին

Պետք է շնորհակալություն հայտնենք նախագահ Թրամփին. Վրաստանի վարչապետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության մասին

Ես կցանկանայի շնորհավորել մեր հարևան և բարեկամ պետություններին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ձեռք բերված խաղաղության համաձայնության կապակցությամբ, ինչը շատ կարևոր է․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վարչապետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում և Անդրկովկասում, խաղաղության և տնտեսական բարգավաճման ամրապնդմանը:

«Սա սկզբունքորեն կարևոր է։ Բնականաբար, մենք ողջունում ենք այդ համաձայնագրի ստորագրումը։ Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր ունեցած ռեսուրսներով նպաստենք նման համաձայնագրի ստորագրմանը։ Իհարկե, պետք է շնորհակալություն հայտնենք նախագահ Թրամփին: Հենց նրա առաջնորդությունն ապահովեց այդ համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Կոբախիձեն:

Ռազմագերիներ