13 Հոկ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Լիանա Գասպարյանը։

Նրա խոսքով` դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանը 9 և ավել ժամ ապօրինաբար պահվել է անազատության մեջ:

«Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը»,–գրել է Գասպարյանը:

Իրավապաշտպանն ընդգծել է, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին:

Ռազմագերիներ