11 Օգս
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սթրայքբոլի գործով» 18-ամյա մեղադրյալ Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Սթրայքբոլի գործով» 18-ամյա մեղադրյալ Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Սթրայքբոլի գործով» մեղադրյալ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքը։ Գործը այն աստիճան աբսուրդային է, որ ես, տեսած լինելով ամեն տեսակ աբսուրդ, այնուհանդերձ մեծ հույս ունեի, որ Անդրանիկը կալանքը շարունակելու է կրել գոնե տնային պայմաններում։ Էն էլ՝ չէ։

Այս աբսուրդային գործով 18-ամյա երիտասարդը բանտում է մնալու առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը»,– գրել է նա։

18-ամյա երիտասարդին իրավապահները մեղադրում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։

 

Ռազմագերիներ