
ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է Մինսկի խումբը լուծարելու դիմումը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ անդամներին համատեղ դիմում է հղել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կառույցների լուծարման վերաբերյալ:
«Ըստ նախապես հայտարարված համաձայնության, այսօր ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը» , – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։