11 Օգս
2025
26.2° c ԵՐԵՎԱՆ
20.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտարարվել է մրցույթ՝ գործարանի կառուցման համար.Նուբարաշենի աղբավայրը դեռ ծխում է

Հայտարարվել է մրցույթ՝ գործարանի կառուցման համար.Նուբարաշենի աղբավայրը դեռ ծխում է

Մենք այլևս այլընտրանք չունենք․ պետք է կառուցվի քաղաքային աղբավերամշակման գործարան․ այսօր Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնեց Երևանի քաղաքաապետի խորհրդական Կամո Արեյանը։ 

«Այս վայրը առողջական,  բնապահպանական, բոլոր առումներով անթույլատրելի է, որ շարունակի իր գոյությունը պահպանել։ 75 տարի է  ինչ այս վիճակում է աղբավայրը, հրդեհների պարբերականությամբ շարրունակել է պահպանել գոյությունը։Քաղաքապետը արդեն հայտարարել է մրցույթ․ հաղթող կազմակերությունը հանդես կգա վերամշակման գործարանի կառուցման ծրագրով»,-նշեց Արեյանը։

ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Ահարոն Ղազարյանը  նշեց, որ փրկարարները աշխատում են 24/7 ռեժիմով։

«Հրդեհը ամբողջությամբ մեկուսացվել է, այս պահին աշխատանքներ են տարվում ծխի  դադարեցման ուղղությամբ՝ հողալցման և շերտավորման աշխատանքների միջոցով։ Այս պահին ունենք 70% արդյունք, աշխատանքներին ներգրավված է 25 մարտական հաշվարկ, 150 փրկարար»,- հավելեց  Ղազարյանը։

Ծխի պարկերը տեսանելի էին քաղաքի ցանկացած հատվածից։ Հայաստանի ամենամեծ աղբավայրը դեռ ծխում է, սակայն փրկարար վարչության պետի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր վայրկյան օգագործվում է քաղաքը ծխից ազատելու  ուղղությամբ։

Հիշեցնենք,որ ՆԳՆ փրկարար վարչություն օգոստոսի 9-ին,  00։33-ին ահազանգ էր ստացվել, որ այրվում է Նուբարաշեն աղբավայրի հսկայական տարածք։ Հայտարարվել էր հրդեհի բարդության 1 բիս աստիճան։Փրկարարներին հաջողվել էր կրակը մեկուսացնել միայն առավոտյան, սակայն ծուխը հասցրել էր լցվել անգամ  բնակարաններ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել բոլոր վարչական շրջաններից՝ տրամադրելով բեռնատարներ, ինչպես նաև մասնակցություն են ցուցաբերել  մասնավոր հիմնարկներ։

Ռազմագերիներ