
Գլխավոր դատախազությունը 670 մլն դրամ է պահանջում Ռոբերտ Քոչարյանից և այլ պաշտոնյաներից. Հետք
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և այլ պաշտոնյաներից բռնագանձել մարտի 1-ի իրադարձությունների զոհերին տրամադրված փոխհատուցման գումարը՝ 670 մլն դրամ. գրում է «Հետք»-ը:
2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի դեմ. նշված պաշտոնյաներին մեղադրում են նաև 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար։
Համապարտության կարգով, այսինքն՝ յուրաքանչյուրից հավասար չափով, Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 մլն դրամ վնասը հետադարձ պահանջով բռնագանձելու հարց է առաջ քաշվել. այն ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։