
Ուկրաինան պատրաստ է զիջել Ռուսաստանի կողմից արդեն իսկ զբաղեցրած տարածքները
Ուկրաինան հնարավոր է համաձայնի դադարեցնել մարտական գործողությունները և զիջել Ռուսաստանի կողմից արդեն իսկ զբաղեցված տարածքները՝ որպես Եվրոպայի կողմից աջակցվող խաղաղության ծրագրի մաս․ գրում է The Telegraph-ը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպացի առաջնորդներին ասել է, որ նրանք պետք է մերժեն Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվող ցանկացած համաձայնագիր, որի համաձայն Ուկրաինան կզիջի լրացուցիչ տարածքներ՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է պահպանել իր կողմից գրավված տարածքների մի մասի վերահսկողությունը։
Սա կնշանակի առաջնագծի սառեցում այնտեղ, որտեղ գտնվում են զորքերը, որի արդյունքում Ռուսաստանին փաստացի վերահսկողություն կհանձնվի Լուգանսկում, Դոնեցկում, Զապորոժիեում, Խերսոնում և Ղրիմում իր կողմից զբաղեցված տարածքների նկատմամբ։ Նշվում է, որ Ուկրաինայի բանակցային դիրքորոշման մեղմացումը տեղի է ունենում Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ուրբաթ Ալյասկայում կայանալիք բանակցություններից առաջ։