13 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
14.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկնարկել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Մեկնարկել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Այսօր մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր:

Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ:

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը կավարտվի օգոստոսի քսանին:

Ռազմագերիներ