11 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը Կիմ Չեն Ինի հետ խոսել է Թրամփի հետ առաջիկա բանակցությունների մասին

Պուտինը Կիմ Չեն Ինի հետ խոսել է Թրամփի հետ առաջիկա բանակցությունների մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկատվություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա բանակցությունների մասին․ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները։

«Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու զարգացնել գործակցությունը բոլոր ոլորտներում՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի», – ասվում է հայտարարության մեջ։

Պուտինը բարձր է գնահատել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կողմից Կուրսկի շրջանի ազատագրման ժամանակ ցուցաբերած աջակցությունը, նաև ԿԺԴՀ զինվորների կողմից ցուցաբերված քաջությունը, հերոսությունն ու անձնուրացությունը։

Ռազմագերիներ