15 Սեպ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը մեծ նշանակություն կունենա Վաշինգտոնում գրանցված առաջընթացի ամրապնդման համար. ԵԽ պատգամավորներ

Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը մեծ նշանակություն կունենա Վաշինգտոնում գրանցված առաջընթացի ամրապնդման համար. ԵԽ պատգամավորներ

Եվրախորհրդարանի պատգամովերների խումբ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ողջունելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները.

«Բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ դադարեցնելու երկարատև հակամարտությունը, ինչպես նաև այդ հարցում Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումը, որը հիմնված է վերջին տարիներին այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Պատգամավորները կոչ են արել առաջիկայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը:

«Երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար հաղորդակցությունների բացման մասին քաղաքական համաձայնությունը, որը հիմնված է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա, կարևոր առաջընթաց է։ Ընդգծում ենք երկրի հարավով երթուղու զարգացման և կառավարման հարցում Միացյալ Նահանգների և երրորդ կողմերի հետ գործակցելու՝ Հայաստանի մտադրությունը, ողջունում ենք ներդրումներ կատարելու՝ Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։ Այս կարևորագույն նախագծի իրականացումը կբացահայտի Հարավային Կովկասի հսկայական ներուժը: Տարածաշրջանը կդառնա առևտրի և տնտեսական բարգավաճման կենտրոն՝ փոխադարձաբար օգուտ բերելով բոլոր երկրներին»,- նշել են պատգամավորները:

Եվրոպացի պաշտոնյաները նաև կոչ են արել լուծել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և Արցախից տեղահանված հայերի հարցը:

Բացի այդ՝ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ Թուրքիայի «կառուցողական ներգրավվածությունը» մեծ նշանակություն կունենա Վաշինգտոնում գրանցված առաջընթացի ամրապնդման համար։  

Ռազմագերիներ