12 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է խոսել ոչ միայն քաղաքական մարտահրավերների, այլև առօրյա խնդիրների մասին․ Նարեկ Կարապետյան

Պետք է խոսել ոչ միայն քաղաքական մարտահրավերների, այլև առօրյա խնդիրների մասին․ Նարեկ Կարապետյան

Ակնկալիքները չեն կարող ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվել, չենք կարող ասել, որ այս կամ այն տրամաբանությամբ որոշում կկայացվի, քանի որ տեղի ունեցողը քաղաքական պրոցեսներ են: Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Տաշիր» ընկերությունների փոխնագահ, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:Հիշեցնենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները:

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ դեռ կհասկանան, համարձակություն կունենա՞ դատավորը գնալու քաղաքական ճնշումներին դեմ, թե՞ ոչ:

«Համարյա բոլոր խուզարկություններն ու ձերբակալությունը ապօրինի են ճանաչվել: Կալանքը երկարաձգելու տրամաբանություն չկա, դուք էլ եք տեսել Վերաքննիչի որոշումը, բայց քանի որ այս ընդհանուր գործընթացի մեջ տրամաբանություն չկա, չենք կարող վստահ ասել, որ խնդիրն իրավական հանգուցալուծում կստանա», – հավելել է Կարապետյանը:

Նա ներկայացրել է «Մեր ձևով» շարժման հետագա ծրագրերը, Նարեկ Կարապետյանն ասել է, որ մինչև գոստոսի ավարտ ասուլիս կհրավիրեն, որտեղ կներկայացնեն «Մեր ձևով» շարժման հետագա անելիքներն ու նպատակները:«Շատ կարևոր է, որ մենք բոլորս սկսենք խոսել ոչ միայն քաղաքական մարտահրավերների, այլև մարդկանց առօրյա խնդիրների մասին: Մեր նպատակն առաջարկներ ներկայացնել մարդկանց առօրյա խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ: Տասնյակ տարիներ կուսակցությունները քաղաքական պրոցեսներից են խոսել, բայց տեղային առաջարկներ չեն արվել: Մեր նպատակն է ցույց տալ մարդկանց, թե գործիքակազմը ինչպես է գործում, ինչ ուժ ունի, և մարդիկ կարողանան գնահատել՝ կա՞ պրոֆեսիոնալիզմ, կա՞ պոտենցիալ, թե՞ ոչ», – ասել է Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը հավելել է, որ շարժումը առաջնահերթ ներկայացնելու է սոցիալական, տնտեսական և առողջապահական ծրագրերը, և միայն այդ ընթացքից հետո Սամվել Կարապետյանը հանդես կգա քաղաքական օրակարգով:

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Կարապետյանը կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար:

 

Ռազմագերիներ