
Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց նվիրված հուշարձանները
Ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները։
Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալության տվյալներով՝ քաղաքի տարածքից ոչնչացվել են՝
- Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես (Իվան) Իսակովի և Նելսոն Ստեփանյանի հուշարձանները:
- Մշակույթի գործիչների պատվին կանգնեցված Հենրիկ Բարխուդարյանի, Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահրամ Փափազյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու և Անդրեյ Սախարովի հուշարձանները։
- Ազատագրական շարժման մասնակիցներ՝ Աշոտ Ղուլյանի, Քրիստափոր Իվանյանի, Անատոլի Զինևիչին և Յուրի Պողոսյանի հուշարձանները։
- Հեղափոխական գործիչներ՝ Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի և Ալեքսանդր Ծատուրյանի հուշարձանները։