15 Օգս
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
20.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել Սրբազանին և Սամվել  Կարապետյանին կալանքի տակ պահելով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ պարզորոշ դարձնելով  իշխող  քաղաքական ուժից դատարանների կախվածությունը․ Մայր Աթոռ

Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների կախվածությունը․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել․

«Հայտարարություն

  • Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով  իշխող  քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը:
  • Նման անհիմն որոշումներով արդարադատությունը ձեռք է բերում պատժիչ նշանակություն, իսկ դատարանները վեր են ածվում ազատ խոսքի և կրոնի ազատության բռնաճնշման գործիքի:
  • Այսպիսի գործելաոճը բնորոշ է ամբողջատիրական համակարգերին և աղերս չունի հենց իշխանությունների կողմից տարփողվող ժողովրդավարական արժեքների հետ:
  • Եկեղեցու, եկեղեցականների և եկեղեցու աջակիցների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները և տեղեկատվական ահաբեկչության միջոցները  չեն կարող լռեցնել  խղճի և արդարության ձայնը:
  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ազգային բարերար Սամվել Կարապետյանի իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն, բացառվի ապօրինի հետապնդումը, և նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն կալանքից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։

 

Ռազմագերիներ