11 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսական կողմը Ուկրաինայում պատերազմի դադարեցման առաջարկ է ներկայացրել Թրամփին. Reuters

Ռուսական կողմը Ուկրաինայում պատերազմի դադարեցման առաջարկ է ներկայացրել Թրամփին. Reuters

ՌԴ-ն կհրաժարվի Ուկրաինայում գրաված որոշ տարածքներից, իսկ Կիևը՝ արևելյան հողերի մի մասից, որոնք Մոսկվան չի կարողացել գրավել. պատերազմի դադարեցման այսպիսի տարբերակ են քննարկել Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում. գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Բացի այդ՝ Վլադիմիր Պուտինի առաջարկը ներառում է մի շարք այլ կետեր.

  • Ուկրաինական բանակը լքում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, իսկ ՌԴ-ն՝ վերադարձնում Սումիի և Խարկովի մարզերում զբաղեցրած տարածքները։
  • Ղրիմը պետք է ճանաչվի որպես Ռուսաստանի ինքնիշխան տարածք
  • Բացառվում է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
  • Ռուսերենին տրվում է պաշտոնական կարգավիճակ Ուկրաինայի որոշ մասերում կամ ամբողջ երկրում, իսկ Ռուս ուղղափառ եկեղեցին ստանում է ազատ գործելու իրավունք

Ռուսական կողմը նաև պնդում է, որ պատերազմը կարող է դադարել է միայն լիարժեք համաձայնագրի կնքումից հետո:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր տարածքների փոխանակման առաջարկը՝ նշելով, որ դա հակասում է երկրի Սահմանադրությանը:

Ռազմագերիներ