12 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Արտաքին միջամտությունը և տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը միայն կավելացնեն աշխարհաքաղաքական բարդությունները և որևէ կառուցողական նպատակի չեն ծառայի. Mehr գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային

Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար:

Նա նշել է, որ Իրանը ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և չի թերագնահատի կամ նսեմացնի որևէ բան:

Նրա խոսքով՝ արտաքին միջամտությունը և տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը միայն կավելացնեն աշխարհաքաղաքական բարդությունները և որևէ կառուցողական նպատակի չեն ծառայի։

Վկայակոչելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջերս նախաստորագրված պայմանագիրը՝ նա նշեց, որ դրա համաձայն՝ ընդհանուր սահմանի երկայնքով չեն տեղակայվի օտարերկրյա ռազմական ուժեր:

«Մենք շատ զգայուն ենք այդ հարցի նկատմամբ, քանի որ Հայաստանն ինքն էլ գիտակցում է օտարերկրյա ուժերի ներկայության հետևանքները», – հավելեց Բաղային։

Խոսնակը նաև վերահաստատեց Իրանի պատրաստակամությունը բարելավելու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և աջակցելու Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունն ամրապնդող ցանկացած նախաձեռնության։

Ռազմագերիներ