18 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
19.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին խոսել է անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման մասին

Զելենսկին խոսել է անվտանգության երաշխիքների և Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման մասին

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքը պետք է գործի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նմանությամբ, որը նախատեսված է կոլեկտիվ անվտանգության և պաշտպանության համար երկրներից մեկի վրա հարձակման դեպքում. հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Կարևոր է, որ ԱՄՆ-ն համաձայնի համագործակցել Եվրոպայի հետ՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, և մենք շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին նման ազդանշանի համար։

Սա էական փոփոխություն է, բայց մանրամասներ չկան այն մասին, թե ինչպես է այն գործելու, ինչպիսին կլինի Միացյալ Նահանգների և Եվրոպայի դերը, ինչ կարող է անել ԵՄ-ն։ Եվ սա մեր գլխավոր խնդիրն է, մեզ անհրաժեշտ է, որ անվտանգությունը գործնականում գործի՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համապատասխան», – ասել է նա։

Զելենսկիի խոսքով՝ ռուսական կողմը շատ պահանջներ ունի, դրանք բոլորը քննարկելու համար երկար ժամանակ կպահանջվի, և դա չի կարող արվել զենքի ճնշման տակ, ուստի անհրաժեշտ է հրադադար հաստատել ու արագ սկսել աշխատանքը վերջնական համաձայնագրի վրա։

Ուկրաինայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները պետք է տեղի ունենան ներկայիս շփման գծի պայմաններում. տարածքային հարցերը նա պատրաստ է քննարկել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ Զելենսկին կրկին հայտարարել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը անհնար է դարձնում տարածքներից հրաժարվելը, կամ որևէ տարածքի փոխանակումը:

 

Ռազմագերիներ