12 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը և Պուտինը Ալյասկայում համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ. Ուիթքոֆ

Թրամփը և Պուտինը Ալյասկայում համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ. Ուիթքոֆ

CNN հեռուստաալիքի եթերում Սթիվ Ուիթքոֆը հայտնել է զգալի առաջընթացի մասին ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ.

«Մենք համաձայնության ենք եկել լուրջ անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք ես կբնութագրեի որպես խաղի կանոնները փոխող», – ասել է նա:

Նրա խոսքով՝ նախատեսվում է ամրագրել Ռուսաստանի պարտավորությունը չներխուժելու այլ եվրոպական երկրներ և չխախտելու նրանց ինքնիշխանությունը:

Ուիթքոֆը նշել է, որ Մոսկվան զիջումների է գնացել Ուկրաինայի 5 մարզերի հարցում. այս հարցը քննարկման առարկա կդառնա վաղը կայանալիք Թրամփ-Զելենսկի հանդիպմանը:

Անդրադառնալով հնարավոր հրադադարին՝ նա ասել է, որ այն անիմաստ է, քանի որ կողմերն աշխատում են վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ:

Ռազմագերիներ