
ՌԴ-ն և Ուկրաինան պետք է զիջումների գնան՝ հասնելու խաղաղության. Ռուբիո
Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը չի փոխվել Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովից հետո. հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Ես չեմ կարծում, որ նրա դիրքորոշումը փոխվել է. կարծում եմ՝ եթե այս ջանքերը ապարդյուն լինեն, ապա Ռուսաստանը կզգա հետևանքները, բայց մենք փորձում ենք խուսափել դրանից՝ հասնելով խաղաղության համաձայնագրի», – ABC News-ի եթերում ասել է Ռուբիոն։
Նա նշել է, որ կողմերը դեռևս մոտ չեն համաձայնության, սակայն առաջընթաց է գրանցվել.
«Մենք խաղաղության համաձայնագրի եզրին չենք, բայց կարծում եմ, որ առաջընթաց է գրանցվել. դուք չեք կարող ունենալ խաղաղության համաձայնագիր, եթե երկու կողմերն էլ չտան և չվերցնեն։ Դուք չեք կարող ունենալ խաղաղության համաձայնագիր, եթե երկու կողմերն էլ զիջումներ չանեն»։
Ռուբիոն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի հասնել հնարավոր չէ, եթե բանակցություններին մասնակցում է միայն մեկ կողմը, և Միացյալ Նահանգների նպատակն է բերել երկու կողմին բանակցային սեղանի շուրջ։
ԱՄՆ պետքարտուղարկը նաև հերքել է տեղեկություններն առ այն, որ Միացյալ Նահանգները կողմ է Ուկրաինայի տարածքների զիջմանը՝ ընդգծելով, որ նման որոշում կարող է կայացնել միայն Ուկրաինան, և իրենք չեն պարտադրում ուկրաինական կողմին գնալ այդ քայլին.
«Եթե ուկրաինացիները չեն ցանկանում հրաժարվել այդ տարածքից, ոչ ոք նրանց չի ստիպելու։ Ես չեմ կարծում, որ դա կլինի խաղաղության համաձայնագրի մաս», – ասել է նա: