11 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ահմեդ ալ-Շարաան մեղադրել է Իսրայելին Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար

Ահմեդ ալ-Շարաան մեղադրել է Իսրայելին Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար

Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմադ ալ-Շարաան մեղադրել է Իսրայելին արաբական հանրապետության գործերին միջամտելու համար:

Սիրիայի նախագահը պնդում է, որ Իսրայելը Աս-Սուվեյդայում վարում է պետությունը թուլացնող քաղաքականություն: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Սիրիային մասնատման վտանգ չի սպառնում:

Ալ-Շարաան ընդգծել է, որ Սիրիայի միավորման գործընթացը պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով.

«Առաջիկայում մենք ունենք ևս մի ճակատամարտ Սիրիայի միասնության համար, որը չպետք է ուղեկցվի արյունով և ռազմական ուժով. դա պետք է տեղի ունենա փոխըմբռնման միջոցով, քանի որ Սիրիան հոգնել է պատերազմից», – ասել է Ահմեդ ալ-Շարաան իր ելույթներից մեկի ժամանակ:

Նա բացառել է Սիրիայի տրոհման հնարավորությունը՝ Աս-Սուվեյդա նահանգում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին:

Նշենք, որ օգոստոսի 16-ին Աս-Սուվեյդայում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով ինքնավարություն դրուզ փոքրամասնության համար:

Ռազմագերիներ