19 Օգս
2025
36.3° c ԵՐԵՎԱՆ
27.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի շարք պետություններ Ուկրաինայում անվտանգության ուժեր տեղակայելու պատրաստակամություն են հայտնել

Մի շարք պետություններ Ուկրաինայում անվտանգության ուժեր տեղակայելու պատրաստակամություն են հայտնել

«Ցանկացողների կոալիցիան» պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում հրադադարից հետո. ասվում է անդամ-երկրների համատեղ հայտարարության մեջ:

«Կոալիցիայի անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ռազմական գործողությունների դադարեցումից հետո անվտանգության ուժեր տեղակայելու, նաև նպաստելու Ուկրաինայի օդային և ծովային տարածքի անվտանգությանը և Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը», – նշված է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ զորքերի տեղակայումը կլինի Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքների մի մասը։

«Առաջնորդները նաև ողջունել են նախագահ Թրամփի հանձնառությունը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, որտեղ «Ցանկացողների կոալիցիան» կարևոր դեր կխաղա Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման միջոցով»։

Նշենք, որ կոալիցիայի մեջ է մտնում 31 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Թուրքիան:

Ռազմագերիներ