Ադրբեջանցիներն Արցախում կրակել են հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ
Օգոստոսի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մարտունու Ավդուռ
գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական
դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարությունից։
Կոմբայնավարը եղել է Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն, որը, բարեբախտաբար,
չի տուժել․ վնասվել է միայն կոմբայնը։
Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական
աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։