22 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ասում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում, պիտի ասենք նաև, որ ՀՀ-ում էլ կան ադրբեջանական հողեր․ Փաշինյանի ուղերձը՝ կետերով

Եթե ասում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում, պիտի ասենք նաև, որ ՀՀ-ում էլ կան ադրբեջանական հողեր․ Փաշինյանի ուղերձը՝ կետերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է ժողովրդին ու ամփոփել Վաշինգտոն այցի արդյունքներն ու մեկնաբանել ստորագրված փաստաթղթերը։ Ուղերձի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև

  • Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք լրիվ նոր Հարավային Կովկասում, լրիվ նոր Հայաստանում։ Սա պետք է գիտակցենք, որովհետև հեշտ չէ այն։ 3-րդ Հանրապետության սերունդը չգիտեր՝ ինչ է խաղաղությունը, այն մեզ համար անծանոթ և օտարոտի կյանք է։ Մենք գործնականում 0-ից պիտի սովորենք, թե
    ինչ է նշանակում խաղաղ ապրել, ինչ է նշանակում խաղաղությունը։
  • Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկուրույս ծնողներին, այրիացած կանանց, կին կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին։ Խաղաղությունը պիտի լուսավորի մեր նահատակների հոգիները։ Եկել է ՀՀ այն ապագան, որի շուրջ 2021 թվականին մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ մեր նահատակների մարմինները դեռ չսառած, ահա եկել է այդ ապագան։
  • Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում ավելի քան 30-ամյա
    շրջափակումից հետո Հայաստանը ապաշրջափակվում է։ Պետք է նախ սահմանազատվի և սահմանագծվեն երկրների սահմանները, որից հետո կիրականանա ապաշրջափակումը։ Մենք սահմանի հատման պարզեցումների պատրաստակամություն ենք հայտնել։
  • Հռչակագրի 3-րդ կետն ամենակարևորն է, կա փոխադարձության պայման։ Այս ծրագիրը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր մասերից մեկն է դառնում։ Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Վաշինգտոնյան հռչակագրով ՀՀն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը ճանաչել են ԱլմաԱթիի հռչակագրով։ Այսօրվա ՀՀ տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի սահմանների հետ, Ադրբեջանի այսօրվա սահմանները նույնական են Խորհրդային Ադրբեջանի սահմաններին։
  • Եթե ասում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում, ապա պիտի ասենք, որ Հայաստանում էլ կան ադրբեջանական հողեր, որոնք սահմանազատումով կկարգավորվեն։
  • Ադրբեջանում պահվող մեր գերիների հարցը չենք ներառել Խաղաղության հռչակագրում, որովհետև բանակցությունները սկսվել են 2022 թվականին, իսկ պատանդները Բաքվում են հայտնվել 2023 թվականին։ Եթե ընդգրկեինք հարցն այս հռչակագրում, այս ընթացքում վերադարձած 58 պատանդները չէին վերադառնա։
  • 2025 թվականին դուք հեղափոխություն չարեցիք, դուք հասկացաք, որ Ղարաբաղի հիմնախնդիրը խնդիր է Հայաստանի ինքնիշխանության համար։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին ասել եմ, որ վերադարձի իրենց պատկերացումներն իրատեսական չեն։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաև Բաքվի հետ։
Ռազմագերիներ