
Վորոնեժում ձերբшկալվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը. Mash
Վորոնեժի ամենամեծ շուկայի սեփականատեր և ադրբեջանական համայնքի առաջնորդ Յուսիֆ Խալիլովը ձերբակալվել է․ հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։
«Ուժային մարմինները կարծում են, որ այս տարվա մարտին նա 330 հազար ռուբլի է տվել բժշկի, որպեսզի իր որդին չզորակոչվի բանակ։ Խալիլովը գումարի մի մասը փոխանցել է միջնորդի միջոցով, իսկ մնացած 100 հազարը՝ քարտի վրա։
Հուլիսի 1-ին հատուկ նշանակության ջոկատը ներխուժել է Յուսիֆի տուն, խուզարկել նրա տունը, և անվտանգության մարմիններն ապացույցներ են գտել առգրավված հեռախոսում։ Այդ պահին Խալիլովը հրաժարվել է ցուցմունք տալ և չի ընդունել իր մեղքը։ Համայնքի առաջնորդը ձերբակալվել է, և նրան սպառնում է 7-12 տարի ազատազրկում և արտաքսում»,- նշում է թելեգրամյան ալիքը։