
Բրյուսելն ու Կիևը փորձում են մեզ ներքաշել պատերազմի մեջ. Հունգարիայի արտգործնախարար
Ուկրաինան կրկին հարձակվել է Հունգարիա տանող նավթատարի վրա՝ խափանելով մատակարարումները։ Մեր էներգետիկ անվտանգությանը հասցված այս վերջին հարվածն անընդունելի է և վրդովեցուցիչ․ սոցիալական ցանցերում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինն ինձ հայտնեց, որ մասնագետներն աշխատում են խողովակաշարի աշխատանքի համար անհրաժեշտ տրանսֆորմատորային ենթակայանի վերականգնման ուղղությամբ, բայց նրանք դեռ չեն կարող ասել, թե երբ կվերսկսվի մատակարարումը։
Բրյուսելն ու Կիևը 3,5 տարի փորձում են Հունգարիային ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ։ Մեր էներգետիկ համակարգերի վրա Ուկրաինայի կողմից կրկնվող այս հարձակումները ծառայում են նույն նպատակին։ Դա մեր պատերազմը չէ։ Մենք դրա հետ կապ չունենք, և քանի դեռ մենք իշխանության գլուխ ենք, Հունգարիան չի միջամտի։
Եվ վերջապես, հիշեցում ուկրաինացի քաղաքական գործիչներին. հունգարական էլեկտրաէներգիան կենսական դեր է խաղում ձեր երկրի էներգամատակարարման գործում…»,- շեշտել է Սիյարտոն։