19 Օգս
2025
36.1° c ԵՐԵՎԱՆ
29.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը բացարձակապես ցինիկ մարդ է՝ առանց սկզբունքների, առանց ավելորդ մտորումների․ ռուս փորձագետ

Փաշինյանը բացարձակապես ցինիկ մարդ է՝ առանց սկզբունքների, առանց ավելորդ մտորումների․ ռուս փորձագետ

ՌԴ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարտինովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներողությունը եկեղեցու մասին կոպիտ արտահայտությունների համար:

Ինչպես նշել է Газета.ru-ն, մասնագետի կարծիքով՝ հոգևորականության դեմ ՀՀ վարչապետի արշավի ձախողումը, հավանաբար, չի դառնա նրա քաղաքական կարիերայի ավարտը։

«Նա բացարձակապես ցինիկ մարդ է՝ առանց սկզբունքների, առանց ավելորդ մտորումների: Եկեղեցուց այսօր նրա ներողությունները, սկզբունքորեն, նույնքան ցինիկ են հնչում, որքան նախորդ օրվա մեղադրանքները: Այսօր նրա համար ձեռնտու է պաշտոնապես ներողություն խնդրելը, և նա հրապարակավ խնդրեց», – նշել է Մարտինովը։

Նա հավելել է, որ չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը «հետ քաշվեց» եկեղեցու հարցում, ռուս գործարար Սամվել Կարապետյանը, որը բազմիցս քննադատել է ՀՀ առաջնորդի քաղաքականությունը, մնում է կալանքի տակ Հայաստանում։

Ռազմագերիներ