
Եկատերինբուրգում փակվել է Հայաստանի հյուպատոսությունը
Ուրալում փակվել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, ասվում է «Консульство в Екб» WhatsApp ալիքում:
Աշխատանքի դադարեցմանը նախորդել էր Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի պաշտոնանկությունը, ով աջակցում էր Հայ Առաքելական Եկեղեցուն:
«Սիրելի քաղաքացիներ, Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի կարգավիճակի կասեցման կապակցությամբ ստիպված ենք տեղեկացնել ձեզ, որ Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հայտարարություն է հայտնվել նաև «Չելյաբինսկի մարզի հայերը» տելեգրամյան ալիքում:
Նրանք խորհուրդ են տվել, որ այսուհետև բոլոր հարցերը ուղղվեն Ռուսաստանում գտնվող Հայաստանի այլ հյուպատոսական գրասենյակներին: