23 Օգս
2025
26° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասնակցելու ենք 2026 թվականի ընտրությանը․ Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մասնակցելու ենք 2026 թվականի ընտրությանը․ Լևոն Քոչարյան

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դատավորների մի մասը պատրաստ է իրականացնել արդարադատություն, իսկ մյուսներն ավելի շատ ենթարկվում են իշխանությունների ցանկություններին․ լրագրողների հետ զրույում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա հավելել է, որ վերջին տարիներին բազմաթիվ բացահայտումներ և քրեական գործեր ցույց են տվել այն անարդար պրակտիկաները, որոնք օգտագործվել են ընդդիմադիր գործիչների դեմ։

Քոչարյանը նշել է, որ հասարակական ճնշման բացակայությունը հեշտացրել է իշխանությունների համար իրենց գործողությունները ներկայացնել ընդունելի։ Միայն զանգվածային բողոքներ կարող են կրճատել ապօրինությունները՝ նշել է Քոչարյանը։

«Եթե հասարակությունը միավորվեր, ընդդիմադիր ուժերը կարող էին ցույց տալ, որ նման գործելակերպը չի կարող անպատիժ մնալ»,- ընդգծել է նա։

Նա անդրադարձել է նաև առաջիկա ընտրություններին.  «Մենք երբեք չենք փակել փողոցային պայքարի հնարավորությունը, բայց ընտրությունները անպայման տեղի կունենան, և մեր հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, պատրաստ է արդյունավետ մասնակցել», -ասել է Քոչարյանը։

 

Ռազմագերիներ