19 Օգս
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
29.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդկանց դուր է գալիս, թե ոչ՝ ՌԴ-ն հզոր երկիր է, և Զելենսկին պետք է ճկունություն ցուցաբերի․ Թրամփ

Մարդկանց դուր է գալիս, թե ոչ՝ ՌԴ-ն հզոր երկիր է, և Զելենսկին պետք է ճկունություն ցուցաբերի․ Թրամփ

«Իմ նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի», – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Fox Newsին տված հարցազրույցում։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ Ուկրաինային կտրամադրվի անվտանգության որոշակի երաշխիքներ։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆն պատրաստ է օգնություն ցուցաբերել այս հարցում։ Նա հավելել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են իրենց զորքերը տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Թրամփը նաև նշել է, որ չի պլանավորում մասնակցել Պուտինի և Զելենսկիի առաջին հանդիպմանը։ Նրա խոսքով՝ բանակցություններում որոշումները կկայացնեն երկու երկրների ղեկավարները․ Միացյալ Նահանգները հեռու է հակամարտությունից։ «Զելենսկին պետք է ճկունություն ցուցաբերի։ Կարող է համաձայնություն լինել, կարող է չլինել։ Կտեսնենք առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում», – նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդներն ըմբռնումով էին մոտենում Ուկրաինայի կողմից տարածքային հարցերում զիջումների գնալու անհրաժեշտությանը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ Ուկրաինան շատ հող կստանա։ «Ուկրաինան կստանա փրկարար բաճկոն, և նրանք շատ հող կստանան։ Բայց սա պատերազմ է, և Ռուսաստանը ուժեղ երկիր է։ Անկախ նրանից, թե մարդկանց դուր է գալիս, թե ոչ, այն հզոր երկիր է։ Այն շատ ավելի մեծ է», – նշել է նա։ Թրամփն ընդգծել է, որ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելը, ինչպես նաև Կիևի ՆԱՏՕին անդամակցելը անհնար է։

Ռազմագերիներ