20 Օգս
2025
36° c ԵՐԵՎԱՆ
29.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հաստատել է Գազա քաղաքի գրավման ծրագիրը

Իսրայելը հաստատել է Գազա քաղաքի գրավման ծրագիրը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի հաստատել է Գազա քաղաքը գրավելու բանակի ծրագիրը, որը կոչվել է «Գեդեոնի կառքեր 2», սպասվում է նաև Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորայինների զորահավաք. գրում է The Jerusalem Post-ը:

Ծրագիրը նրան ներկայացրել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը և բանակի ավագ հրամանատարական կազմը։

Քննարկմանը մասնակցել են նաև բանակի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Տամիր Յադայը, ռազմական հետախուզության վարչության պետը, ռազմական գործողությունների վարչության պետը, տարածքներում կառավարության գործունեության համակարգման վարչության ղեկավարը, Շին Բեթի (Իսրայելի անվտանգության ծառայություն) ներկայացուցիչները և անվտանգության համակարգի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ռազմագերիներ