20 Օգս
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իմ աչքերի առջև մարմնացել է մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը անիրավ դատավորի մասին․ Բագրատ սրբազան

Իմ աչքերի առջև մարմնացել է մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը անիրավ դատավորի մասին․ Բագրատ սրբազան

Իմ աչքերի առջև մարմնացել է մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը անիրավ դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում։ Այս մասին այսօր դատարանում՝ իր ելույթում, ասաց կալանավորված, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը.

«Մեղադրողին հարց ունեի։ Հարց ունեի այն առումով, որ այդ բոլորը, որ կարդում է, իր համոզմունքն է, թե՞ տվել են ընթերցելու համար։

Ես շատ կուզեի, հույս էի փայփայում անկեղծորեն ասած, թեթև՝ իմ լավատեսության հետևանքով կամ արդյունքում, որ հատկապես Լիդյա Մանթաշյանի հարցով, որին ես ինը տարի ճանաչում եմ, և ասում եմ՝ այս դատարանի համար պետք է լիներ պատիվ ծափողջույններով էս դահլիճից դուրս հանել Լիդյային, և օրինակ դարձնել իրենց ընտանիքների համար, որ այդպիսի աղջիկ, կին կարող է լինել, որ պայքարում է Հայրենիքի համար»,- նշել է իր ելույթում Սրբազանը։

Քիչ առաջ Լիդյա Մանթաշյանի կալանքը այսօր 3 ամսով երկարացվեց։

Ռազմագերիներ