11 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հյուսիսային Կորեայի ղեկավարը միջուկային զինանոցն արագ ընդլայնելու կոչ է արել

Հյուսիսային Կորեայի ղեկավարը միջուկային զինանոցն արագ ընդլայնելու կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ «մեծ մասամբ լուծել է» Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի խնդիրը։ Սակայն այժմ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պատրաստ է նորից սրել միջազգային ճգնաժամը. գրում է News.com-ը:

Հյուսիսային Կորեան մի ժամանակ դադարեցրել էր իր միջուկային ծրագիրը, բայց 2019-ին բանակցությունները ձախողվեցին, և հս. Կորեան սկսեց զարգացնել ավելի հզոր զենքեր, որոնք կարող են ներթափանցել ԱՄՆ-ի խորքեր։

Կիմ Չեն Ընը այս շաբաթ պաշտոնյաներին ասել է, որ անվտանգության վիճակը օրեցօր լրջանում է և անհրաժեշտ է արագ զարգացնեն միջուկային զինանոցը։

Նա մեկնաբանել է 11-օրյա «Ulchi Freedom Shield» զորավարժությունը, որն անցկացրել են ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան համատեղ: Մասնակցում էր Հարավային Կորեայի 18,000 զինվոր, որն, ըստ Կիմ Չեն Ընի իրականում նախապատրաստություն է հնարավոր ներխուժման համար:

Միևնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի բանակը իրական մարտական փորձ է ստանում՝ մասնակցելով Ռուսաստանի՝ Ուկրաինայում անցկացրած գործողություններին։

Ռազմագերիներ