
Թուրքիան 2026-ին կընդունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ Անկարայում, կարևոր միջազգային որոշումների նախապատրաստման նպատակով
ՆԱՏՕ-ն 2026 թվականի գագաթնաժողովը կանցկացնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, Բեշթեպե նախագահական նստավայրում՝ հուլիսի 7-8-ը. գրում է թուրքական Hürriyet պարբերականը:
Ալյանսի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն օգոստոսի 19-ին հաստատել է որոշումը և շնորհակալություն հայտնել Թուրքիային ընդունելություն կազմակերպելո համար։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ալյանսի կարևոր անդամ է ավելի քան 70 տարի։
«Մեր հաջորդ գագաթնաժողովում առաջնորդները կշարունակեն աշխատել ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ, արդար և արդյունավետ ալյանսի վերածելու համար՝ պատրաստ արձագանքելու մեր անվտանգության առջև ծառացած կարևոր մարտահրավերներին»,- հավելել է նա։
Սա կլինի երկրորդ անգամը, երբ Թուրքիան ընդունում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Նախորդ անգամ ալյանսի առաջնորդները Թուրքիա ժամանալ էին 2004 թվականին: հանդիպումը կայացել էր Ստամբուլում։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ի կաբինետային նիստից հետո հայտարարել է, որ Թուրքիան կլինի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընդունող երկիրը և որ դա կստեղծի պայմաններ կարևոր որոշումներ կայացնելու համար: