
Իսրայելը սկսել է Գազան գրավելու գործողությունը. տասնյակ զոհեր կան
Հինգշաբթի առավոտից ի վեր, Իսրայելական հարձակումների և սովի հետևանքով Գազայում մահացել է առնվազն 81 պաղեստինցի. գրում է Al Jazeera-ն:
Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ չորեքշաբթի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է Գազա քաղաքը գրավելու գործողությունը:
Չորեքշաբթի, շրջանում սովից մահացել է ևս երեք պաղեստինցի, ինչի հետևանքով սովից մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 269-ի, որոնցից 112-ը երեխաներ են:
Գազայի պաշտոնյաների տեղեկացմամբ՝ մեծ թվով պաղեստինցիներ շարունակում են փախչել քաղաքի կենտրոնից, գործողության առաջին փուլից հետո. տեղեկացնում է BBC-ն:
Իսրայելի զորքերը տեղակայվել են քաղաքի ծայրամասերում, որտեղ ապրում է ավելի քան միլիոն մարդ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, որպեսզի խուսափեն մահերից և ավերումներից:
Իսրայելը ցանկանում է ցույց տալ, որ շարունակելու է իր պլանը՝ զավթել ամբողջ Գազան, չնայած միջազգային քննադատությանը: