
Խաղաղության համաձայնագիրը օր առաջ ստորագրվելու է. Նիկոլ Փաշինյան
Առաջիկա ընտրություններում քաղաքացիները պետք է ընտրեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը:
- Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ ստորոգրված և նախաստորագարված խաղաղության համաձայնագիրը ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։
- Մենք ունենք նաև նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ, աշխատում ենք նախագծի վրա, երբ պատրաստ լինի, կգնանք հանրաքվեի։
- ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ ցանկացած սահմանային պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների մեջ:
- Ամենօրյա աշխատանք ենք տանում խաղաղության համաձայնագիրը օր առաջ ստորագրելու համար, և ՀՀ քաղաքացին պետք է ընտրություն կատարի խաղաղության և ոչ խաղաղության միջև:
- Պարզեցումների ենք գնալու ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը՝ արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված, որը ցանկացած դեպքում բիզնես գործունեության համար ամենահարմար ու կարևոր միջավայրն է։
- Կապիտուլյացիան 6 անգամ չեն ստորագրում, մենք ու Ադրբեջանը բոլոր քարտեզներն ունենք, խնդիրները կլուծվեն: