
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը:
«Մենք խոսեցինք նաև հույսի մասին, որը ծագեց օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Թրամփի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումից։ Կարևոր է, որ զարգացումները շարունակվեն, ապահովեն բոլոր սահմանների վերաբացումը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը», – գրել է Մակրոնը: