21 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ սրբազանի և աջակիցների դատն` ամփոփ. ովքե՞ր կմնան կալանքի տակ

Բագրատ սրբազանի և աջակիցների դատն` ամփոփ. ովքե՞ր կմնան կալանքի տակ

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի և 17 աջակիցների գործի հերթական դատական նիստը, որն ընթացել է առանց պաշտպանների ներկայության։ Բոլոր փաստաբանները միակամ որոշել են այսօր ներկա չգտնվել դատական նիստին`արտահայտելով իրենց բողոքը դատական համակարգի և դատավոր Ֆարխոյանի դեմ։

Թեպետ փաստաբանի բացակայությամբ դատարանը չի կարող քննարկել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի հարցը, այդուամենայնիվ նիստին այն ոչ միայն քննարկվել է, այլև վճիռներ է կայացվել։

Դատարանը վճռել է ևս 3 ամսով երկարաձգել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի, «Սրբազան պայքար» շարժման մասնակից Արման Իսրայելյան, Վահագն Չախալյանի, Արսեն Ղազարյանի խափանման միջոց կալանքը։

«Դուք մեզ կալանքով մի վախեցրեք։ Ոչ էլ գնդակահարությամբ։ Եվ ես ասել եմ՝ ես ամբողջ կյանքս հաշտ եմ իմ այս եղբայրների, այս քրոջ, այս ազնիվ ժողովրդի, իմ հայրերի հետ։ Ավելի լավ է լինեմ կալանքում կամ գերեզմանում, քան թե բաժին ունենամ ուրացողների հետ»,- դատարանում ասել է Բագրատ սրբազանը:

Նախքան կալանքը երկարաձգելու որոշումն կալայցնելը ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանն առաջարկել էր անիմաստ չերկարացնել նիստը:

«Դատավարություն կոչվող ֆարսը անիմաստ մի երկարացրեք և պարզապես կարդացեք 18 արդարների գործով անցնող քաղբանտարկյալների՝ կալանքը երկարաձգելու մասին վճիռները»,-ասել է պատգամավորը:

Իսկ զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր` Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։ Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 25-ից հետո՝ 2-ամսյա կալանքը լրանալուց հետո։

Ռազմագերիներ