
Իսրայելը և Սիրիան սեպտեմբերի 25-ին անվտանգության համաձայնագիր կկնքեն
Իսրայելը և Սիրիան պատրաստվում են ստորագրել անվտանգության համաձայնագիր սեպտեմբերի 25-ին՝ Ամերիկայի հովանավորությամբ. գրում է Israel National News-ը, հղում անելով Independent Arabia թերթին:
Համաձայնագիրը կնքվելու է մի օր անց, երբ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում։
Աղբյուրների համաձայն, համաձայնագիրը կլինի անվտանգության բնույթի միջոցառում՝ Երուսաղեմի և Դամասկոսի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։ Սակայն երկկողմանի համապարփակ խաղաղության համաձայնագիր մոտ ապագայում չի սպասվում։
Նույնն է հայտնել Sky News Arabia–ն, հղում անելով իր աղբյուրներին, նշելով, որ ԱՄՆ-ն սեպտեմբերին հանդիպում է պատրաստում Սիրիայի նախագահ ալ-Շարայի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև: Սպասվում է, որ ներկա կլինի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նշվում է, որ Սիրիայի նոր մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում, որն ունի բանակցությունների լիազորություններ, նշանակվել է հենց այս համատեքստում։
Sky News Arabia-ն նաև հաղորդել է, որ այս շաբաթ Փարիզում կայացած բանակցություններում առաջընթաց է արձանագրվել՝ ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի և Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանի միջև։ Սակայն հիմնական տարաձայնությունը շարունակում է մնալ Իսրայելի ցանկությունը՝ պահել Իսրայելի պաշտպանության բանակի ներկայությունը Սիրիայի մի քանի ռազմավարական վայրերում, այդ թվում՝ Սիրիայի Հերմոն հրթիռային կայարանում և Կունեյթրա նահանգի Տել ալ-Հարա շրջանում։
Առայժմ Իսրայելը և Սիրիան պաշտոնապես չեն հաստատել այս լուրը: