
Հայաստանն ածանցյալ հարվածներ է ստանալու․ քաղաքագետը՝ Ալիևի հայտարարության մասին
Ինձ թվում է, ինչ որ ասում է Ադրբեջանի նախագահը, բավականին հստակ է և հասկանալի․ Ադրբեջանը շատ ծանր իրավիճակի մեջ է հայտնվել, որովհետև Արցախի պատերազմում մի քանի երկրներից՝ Թուրքիայից, Իսրայելից և Մեծ Բրիտանիայից ռազմական և հատուկ ծառայությունների տեսքով աջակցություն է ստացել, հիմա այդ երկրների համար ունի պարտավորություններ․ անդրադառնալով Ալիևի՝ պատերազմի պատրաստվելու հայտարարությանն, ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Հասկանալի է, որ այդ պարտավորությունների դիմաց ինքը պետք է ներդրվի Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ։ Եվ մենք տեսնում ենք, թե Իրանն ինչ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ։ Իրանում Ադրբեջանից արդեն վտանգ են տեսնում։ Այդ առումով Ադրբեջանի նախագահի ասածները հասկանալի են, և ինքն առաջին հերթին վտանգը տեսնում է այդ երկրներից՝ Իրանից և Ռուսաստանից։ Եթե Ռուսաստանից և Իրանից է վտանգ տեսնում, արդյո՞ք Հայաստանը վտանգի մեջ չի։ Ես կարծում եմ մեր վտանգը ավելի է խորանում։»,-ասել է քաղաքագետը։
Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է հիշեցնում, որում վերջինս նշել է, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի ծախսերը ավելացնել չեն պատրաստվում։
«Հնարավոր է այս պահին Ալիևի այդ հայտարարությունը Հայաստանի դեմ չլինի, բայց եթե ինքը նման երկրների հետ կոնֆլիկտի մեջ մտնի, բնականաբար պետք է ռազմական աջակցություն ստանա Թուրքիայից, իսկ աջակցություն ստանալը միայն այն տեսքով կլինի, եթե Նախիջևանով Թուրքիան ճեղքի Սյունիքը՝ դեպի Ադրբեջան ռազմական օգնություն տալու համար, և այդ դեպքում ածանցյալ եղանակով, իհարկե, հարվածներ են հայտնվում Հայաստանում։ Այսինքն Ադրբեջանի նախագահի ասածը այս իմաստով է պետք հասկանալ։ Բայց այնուամենայնիվ Հայաստանին պետք է զինել գոնե ինքնապաշտպանության համար։ Պաշտպանությունը տարբեր բաղադրիչներ ունի և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ դաշնակցային։ Ենթադրենք Հայաստանը ինչ-որ տեղից կարող է ուժեր ստանալ, բայց գոնե մի քանի օր ինքնուրույն պետք է դիմանա։ Իհարկե այս առումով կարևոր է Հայկական Բանակի և Հայաստանի կայացումը, որը տեղի չի ունենում։ Ճիշտ հակառակը՝ կազմաքանդումը շարունակվում է, որը սկսվել է 18 թվականից»,-եզրափակել է Ստեփանյանը։